«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2005-04-09 | #64, 2005-04-12 | #65, 2005-04-13


«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ԱԻՄ-Ի ՃՏԵՐՆ ԵՆ»

ԱԻՄ-ի նկատմամբ նպատակադրված սադրանքներ են իրականացնում

Կենտրոնական բանկից մի քանի քայլ հեռավորության վրա, Դեղատան 2 հասցեում գտնվող շենքը տարի ու կես առաջ խլվեց ԱԻՄ-ից: Լքված կառույցի մեջ, խոնավահոտ բուրող, գետնին թափված հին թերթերի մեջ Պարույր Հայրիկյանը կրկին ներկայացրեց «ողջ Խորհրդային Միության առաջին ժողովրդավարական կազմակերպության» կենսագրությունը:

Քաղաքի ուղղակի կենտրոնում գտնվող այս շենքում էր տեղավորված նույնպես առաջին ազատ պարբերականի` «Անկախության» գրասենյակը, ԱԻՄ-ի գրապահոցը, ուր պատմական արժեքավոր փաստաթղթեր են պահպանվել:

Այժմ դրանց մի մասն ազգային պետական գրապահոցում է, մի մասը` ցրված տարբեր տեղերում: Գրասենյակը 1991 թվականից կառավարության որոշմամբ ԱԻՄ-ին էր տրամադրվել անժամկետ օգտագործման համար: Փոխարենը վերջինս հանձնել էր իր «սեփականություն», ներկայիս ամերիկյան դեսպանատանը պատկանող շենքը: Շենքն իրենցից վերցնելը աիմականները բռնազավթում են անվանում, որովհետեւ նույն վերաբերմունքը եղավ նաեւ Վանաձորում, Գյումրիում գտնվող կենտրոնական գրասենյակների նկատմամբ: «ԱԻՄ-ի նկատմամբ նպատակադրված սադրանքներ են իրականացվում Մոսկվայի ֆորպոստային քաղաքականության հեռագնա քայլերը նախապատրաստելու համար», ռուսական ներգործության համատեքստում է բացատրում կուսակցության փակումը Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ-ը արդեն 1 տարի հայցով դիմել է Եվրոդատարան «այն կառավարության դեմ, որ ասպարեզ է իջել ԱԻՄ-ի նախաձեռնությամբ. ախր, դրանք բոլորը ԱԻՄ-ի ճտերն են, նույն Անդրանիկ Մարգարյանի կուսակցությունը ԱԻՄ-ից դուրսպրծուկի ներկայացուցիչ է ընդամենը, այսինքն, տարրական հարգանք անգամ չունեն սեփական անցյալի նկատմամբ»:

«Քանի դեռ արդյունքի չենք հասել, նույնը կրկնելու ու շարունակելու ենք», ասում են աիմականները:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4