«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2005-04-09 | #64, 2005-04-12 | #65, 2005-04-13


ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԵՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ

Շվեյցարական Նիոնում կայացած վիճակահանությամբ որոշվեցին 2005 թ. Ինտերտոտոյի գավաթի խաղարկության մասնակից զույգերը: ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարի 3 ուղեգրերի համար մեկնարկի դուրս կգան 61 ակումբներ: Առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան հունիսի 18-ին եւ 19-ին, պատասխան խաղերը կկայանան մեկ շաբաթ անց:

Վիճակահանությամբ Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցչին բաժին է ընկել Շվեյցարիայի երկրորդ պատվիրակը: Նշենք, որ առայժմ Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունքը «Բանանցինն» է, որն անցյալ մրցաշրջանում դարձել էր բրոնզե մրցանակակիր: Սակայն եթե «Բանանցը» նվաճի հանրապետության գավաթը կամ էլ եզրափակիչում հանդիպի «Միկայի» հետ, ապա թիմն այս տարի կմասնակցի ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարին, իսկ Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում հանդես կգա «Լեռնագործը»: Այս հարցը կպարզվի մայիսի 9-ին, երբ հայտնի կդառնա ՀՀ նոր գավաթակիրը:

Ինչեւէ, եթե Հայաստանի ներկայացուցչին հաջողվի հաղթահարել առաջին փուլի արգելքը, ապա 2-րդ փուլում կհանդիպի Ֆրանսիայի 2-րդ պատվիրակի հետ: Իսկ եթե այդ փուլում էլ մեզ հաջողությունն ուղեկցի, ապա մրցակիցը կլինի Անգլիայի 2-րդ թիմի եւ Ռումինիա-Բոսնիա զույգի հաղթողի միջեւ կայանալիք խաղում առավելության հասած ակումբը: Չնայած մինչ օրս մեր ակումբներին միայն մեկ անգամ է հաջողվել հաղթահարել Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4