«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2005-04-13 | #66, 2005-04-14 | #67, 2005-04-15


ԱՄՆ-Ը ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆԸ

Բաքվում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշն, ըստ «Մեդիամաքսի», ասել է, որ ԱՄՆ-ը անհրաժեշտ չի համարում օգնություն ցուցաբերել Ադրբեջանինՙ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի անվտանգության ապահովման հարցում:

Դեսպանը նշել է, որ խողովակների անվտանգության ապահովման գլխավոր պատասխանատվությունը կրում են այն երկրները, որոնց տարածքով դրանք անցնում են: Հարնիշի խոսքերով, «դա ԱՄՆ սկզբունքային դիրքորոշումն է, քանի որ նավթատարի անվտանգության ապահովման նպատակով ուժ կիրառելու մասին վերջնական որոշումը կարող է կայացնել միայն ադրբեջանական կառավարությունը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4