ԱՄՆ, ԵՄ, Կանադայի եւ Ճապոնիայի քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել առանց այցագրերի ձեւակերպման: Վրաստանի փոխարտգործնախարար Կախա Սիխարուլիձեն PըK գործակալության թղթակցին ասել է, որ հանրապետության իշխանությունները որոշել են վերացնել հիշյալ պետությունների քաղաքացիների մուտքի այցագրերը:
Նրա խոսքերով, Թբիլիսին այդ քայլին դիմում է Եվրատլանտյան կառույցներին Վրաստանի անդամակցությունն արագացնելու նպատակովՙ հուսալով, որ մոտ ժամանակներս այցագրերը կվերացվեն նաեւ Վրաստանի քաղաքացիների համար:
Ինչ վերաբերում է ռուսաստանցիներին, նրանք ներկայումս Վրաստան մուտք են գործում դյուրացված կարգով: Նրանք այցագրեր ստանում են Վրաստանի սահմանում, ներառյալ օդանավակայանները, նավահանգիստները, հսկիչ անցակետերը: Վրաստանի քաղաքացիները Ռուսաստան մուտք գործելիս պարտավոր են նախօրոք ձեւակերպել այցագրերը: