Ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1983 թ. կայացած գլխավոր կոնֆերանսի 22-րդ նստաշրջանը պաշտոնապես ընդունել է որպես Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր, որը տարեցտարի ընդլայնում է մասնակից երկրների շրջանակը: Այդ օրն աշխարհը նշում է որպես մշակութային ժառանգության բազմազանության շարունակական պահպանության եւ հասարակության բարձր գիտակցության ու զգոնության դրսեւորման օր:
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանից տեղեկացանք, որ ապրիլի 18-ին կենտրոնի հրավիրած խորհրդակցությունը նվիրված է լինելու այդ օրվան, իսկ մեկ ամիս անց հրատարակվող «Հուշարձան» տարեգրքի 3-րդ հատորը մանրամասն կանդրադառնա այս հարցերին:
Ապրիլի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում կբացվի լուսանկարիչ Զավեն Սարգսյանի Անիի ճարտարապետությանը նվիրված ցուցահանդես: Հաջորդ տարի նախատեսվում է կազմակերպել ընդլայնված գիտաժողովՙ ի պաշտպանություն հուշարձանների եւ տեսարժան վայրերի պաշտպանության:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ