ՀԲԸՄիության «Արտաւազդ» թատերախմբի հիմնադրման 25-ամյակը կնշվի պատշաճորեն տարվա ընթացքում: Հոբելյանական միջոցառումները կսկսվի բանաստեղծ, մանկավարժ Զարեհ Մելքոնյանի «Այդ գիշեր» գործի ներկայացմամբ: Երկու արարով երգիծական թատերախաղըՙ Գրիգոր Սաթամյանի բեմադրությամբ տեղի կունենա ապրիլի 29-ինՙ Ալեք Մանուկյան կենտրոնի «Արտաւազդ» թատերասրահում, տեղեկացնում է «Նոր օրը»:
90-ամյակը Ուփսալայում
Րաֆֆի Արմենյան մշակութային ընկերության կազմակերպությամբ Ուփասլայի (Շվեդիա) քաղաքային գրադարանի դահլիճում օրերս տեղի է ունեցել հուշ-երեկոՙ նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին: Դասախոսությունից եւ պատմական հակիրճ ելույթներից հետո ցուցադրվել է Պ. Հոլմկվիստի եւ Ս. Խարթալյանի կարճաժամկետ «Շներին ատում եմ» վերնագրով ֆիլմը: Երեկոն նախատեսված է եղել հիմնականում ուսանողության շրջանակների համար:
Հ. Ծ.