«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2005-04-16 | #69, 2005-04-19 | #70, 2005-04-20


ԿԱՐՄԻՐ ՄԵԽԱԿՆԵՐ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԱԼՄԱՅԻՆ

Ստոկհոլմի «Ապրիլ 24: 90-րդ տարելիցի հանձնախմբի» նախաձեռնությամբ ապրիլի 17-ին երթ է կազմակերպվել դեպի շվեդ միսիոներ Ալմա Յոհանսենի շիրիմին: Այդ արտակարգ անձնավորությունը 1915 թ.-ի դաժան օրերին ամեն ինչ արել է օգնելու ցեղասպանությունից տուժածներին: Նրա ջանքերի շնորհիվ է, որ Շվեդիայի առաջին սոցիալ-դեմոկրատ վարչապետ եւ այդ ժամանակվա ֆինանսների նախարար Հիալմար Բրանինինգն առաջ է քաշել Հայկական հարցը եւ առաջինը (Լեմկինից դեռ շատ առաջ) օգտագործել «ֆոլկմորդ» շվեդերեն բառը, որը նշանակում է ցեղասպանություն:

«Մենք միշտ հիշելու ենք նրան եւ արտահայտելու մեր երախտագիտությունը: Սա սրբավայր է մեզ համար», նշել է Ստոկհոլմի հայերի օգնության ընկերության նախագահ Հակոբ Խաչերյանը:

Շիրիմի մոտ Նորայր քահանան աղոթք է արտասանել միսիոներուհի Ալմայի հոգու պայծառության համար: Հավաքվածները կարմիր մեխակներ են դրել նրա հողաթմբի վրա:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4