Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ, օրվա երկրորդ կեսին աշխատանքային այցով մեկնել է Փարիզ, որտեղ հանդիպումներ կունենա նախագահ Ժակ Շիրակի, Սենատի եւ Ազգային Ժողովի նախագահների հետ:
Նախագահը Երեւան կվերադառնա ապրիլի 23-ին:
***
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապրիլի 19-ի հրամանագրով Արման Կիրակոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ: