«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2005-04-19 | #70, 2005-04-20 | #71, 2005-04-21


«ԷԿՈՆՈՄԻՍՏ». «ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԱՓՈՎ ՈՒԺԵՂ ՉԷ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՓՈԽԶԻՋՈՒՄ ՀՐԱՄՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

«Մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի», կանխատեսել են «Էկոնոմիստ» բրիտանական հանդեսի հետազոտական խմբի փորձագետները: Միաժամանակ նրանք քիչ հավանական են համարում պատերազմի վերսկսումը:

«Հայաստանը եւ Ադրբեջանը չեն ցանկանում համաձայնել փոխզիջումների, որն առաջարկում են միջազգային միջնորդները: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բավարար չափով ուժեղ չէ իր ժողովրդին նման փոխզիջում հրամցնելու համար», «Էկոնոմիստից» մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հրադադարի հաճախակի խախտումները դժվար թե վերաճեն լայնածավալ ռազմական գործողությունների, քանզի Ադրբեջանը հազիվ թե դիմի նման ռիսկիՙ առաջնորդելով իր վատ զինված բանակը Հայաստանի դեմ: Լեռնային Ղարաբաղի հայկական ուժերը լավ զինված են ի տարբերություն Ադրբեջանի բանակի, որը թույլ է, եւ որի նկատմամբ կառավարությունը թերահավատ է, քանզի զինված ուժերը քաղաքական միջամտության փորձ ունեն», կարծում են «Էկոնոմիստի» փորձագետները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4