«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2005-04-19 | #70, 2005-04-20 | #71, 2005-04-21


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ

Պաշտոնական Բաքուն հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության քննադատությամբ: Միջնորդները կոչ էին արել ղարաբաղյան հակամարտության կողմերին ամրապնդել զինադադարը, հրաժարվել պատերազմի քարոզչությունից եւ ժողովուրդներին նախապատրաստել փոխզիջումների:

Ըստ «Մեդիամաքսի», Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ «նման հայտարարությունները հակասում են միջնորդների առաքելությանը եւ լիազորություններին»:

«Մենք չենք գործում ըստ համանախագահների ասածների: Նրանք ընդամենը միջնորդներ են եւ պետք է կատարեն իրենց աշխատանքը: Նրանց հայտարարություններն ուղղված երկու ժողովուրդներին, մեզ պետք չեն», նշել է Մամեդովը: Նրա խոսքերով, «համանախագահները պետք է նման կոչով դիմեին Հայաստանի ղեկավարությանը եւ ժողովրդին»:

Նովրուզ Մամեդովն ասել է, որ «Բաքվի համար սկզբունքային զիջումների մասին խոսք անգամ լինել չի կարող»: «Մեր դիրքորոշումը հաստատուն է. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ապահովվի, գրավված տարածքներըՙ ազատագրվեն, փախստականներըՙ վերադառնան իրենց հարազատ օջախները: Եթե դրա շրջանակներում լինի որեւէ զիջում, ադրբեջանական կողմը կքննարկի եւ որոշում կկայացնի», նշել է Մամեդովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4