ԲՈՒԴԱՊԵՇՏ, 11 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվում է Հունգարիայի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովում: Այդ մասին լրագրողներին է հաղորդել «Եվրոպայի համահայկական համաժողովի» նախագահ Ալեքս Ավանեսյանը: Ըստ նրա, հաջորդ պաշտոնական քայլը կլինի համապատասխան օրենսդրության մշակումը հունգարացի խորհրդարանականների կողմից: Որպես Հունգարիայի օրենսդիր մարմնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուշացած արձագանքի պատճառ նախագահը նշում է Հունգարիայի հասարակական եւ քաղաքական ուժերի ոչ բավարար իրազեկությունը այս հարցի շուրջ: «Դա բացատրվում է հայ համայնքի փոքրաթիվությամբ, ինչպես նաեւ դիվանագիտության աշխատանքում տեղ գտած բացթողմամբ:
Հուսով եմ, որ այդ բացթողումը շուտով կփոխհատուցվի Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենքի ընդունմամբ Հունգարիայում», ընդգծել է Ա. Ավանեսյանը: