«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2005-04-19 | #70, 2005-04-20 | #71, 2005-04-21


ՀԱՄԵՐԳ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու» թատրոնի 10-ամյա սան Լարիսա Հակոբյանը երեկ մարզահամերգային համալիրում հանդես եկավ բարեգործական համերգով, որի ամբողջ հասույթը պետք է տրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: «Ազգի» հետ զրույցում թատրոնի տնօրեն Սոֆի Դեւոյանը նշեց, որ արդեն մեկ ամիս էՙ իրենց մշակութային կենտրոնը բարեգործական ակցիաներ է կազմակերպում, որոնցից ստացված հասույթը տրամադրվում է կարիքավոր երեխաներին կամ նրանց մասին հոգ տանող կազմակերպություններին: Երեք օր առաջ կազմակերպած եւս մեկ բարեգործական համերգի հասույթը նվիրվել է «Օրրան» կազմակերպությանը: «Նման ակցիաների նպատակը իմ սաներին սովորեցնելն է սիրել մարդկանց, բարի լինել կարիք ունեցողների հանդեպ», ավելացրեց թատրոնի ղեկավարը:

Իսկ երեկվա համերգին ներկայացան երգիչ-երգչուհիներ, նաեւ Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու» թատրոնը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4