«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2005-04-20 | #71, 2005-04-21 | #72, 2005-04-22


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԵՍ ԳԻՏԵ՞Ր ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՄԱՍԻՆ

ԲԱՔՈՒ, 21 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպես գրում է Բաքվի «Էխո» թերթը, ԱՄՆ-ում կայացել է ՀԴԲ-ում թուրքերենի, ադրբեջաներենի եւ պարսկերենի թարգմանիչ աշխատած Սիբել Էդմոնդսի մամլո ասուլիսը: Սիբել Էդմոնդսն արդեն մի քանի տարի ԱՄՆ-ում շարունակվող սկանդալի կենտրոնական դեմքն է: Ըստ անձամբ թարգմանչուհու, որ ՀԴԲ-ում աշխատանքի է ընդունվել 2001 թվականի սեպտեմբերին, նա հայտնաբերել է հին փաստաթղթեր, որտեղ տեղեկություններ են պարունակվում ԱՄՆ-ում նախապատրաստվող ահաբեկչությունների մասին: Այժմ Սիբել Էդմոնդսը մեղադրում է ԱՄՆ-ի իշխանություններին անիրավազորության մեջ եւ հավաստիացնում, որ Սպիտակ տունը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների նախօրեին բավարար տեղեկություններ է ունեցել դրանց նախապատրաստման վերաբերյալ: Ի պատասխան ՀԴԲ-ն գաղտնի է հայտարարել եւ Ս. Էդմոնդսի ծառայողական փաստաթղթերից քաղած տեղեկատվությունը, եւ անձամբ Էդմոնդսի անհատական տվյալները: Ըստ որոշ տվյալների, այն նյութերի թվում, որոնք վկայակոչում է Էդմոնդսը, հիշատակվում են եւ իրանցի փախստակ Զաքերիի ցուցմունքները, որը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցներին հայտնել է Իրանի բարձրագույն ղեկավարության հետ «Ալ Ղաիդայի» ղեկավարների հանդիպումների եւ ԱՄՆ-ում 2001 թվականի ամռանը-աշնանը մասշտաբային ահաբեկչությունների նախապատրաստման մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4