Մայր աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից հաղորդում են, որ ապրիլի 23-ին Վատիկան կմեկնի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու պատվիրակությունըՙ հանուն Ամենայն հայոց կաթողիկոսության մասնակցելու Հռոմի քահանայապետ եւ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Բենեդիկտ ԺԶ նորընտիր պապի գահակալության արարողությանն ապրիլի 24-ին: Պատվիրակության կազմում են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանը, Մայր աթոռի միաբան Ներսես արք. Պոզապալյանը եւ Տրդատ աբղ. Ուզունյանը իբրեւ պատրիարքի գավազանակիր: