Ապրիլի 15-21-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.
Դրամական բազա, դրամական զանգված
Փողի բազան աճել է 1 մլրդ 183 մլն դրամով եւ ապրիլի 21-ին կազմել 123 մլրդ 838 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվները (առանց սեփականաշնորհման միջոցների) աճել են 4 մլրդ 642 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվները նվազել են 3 մլրդ 459 մլն դրամով:
Ապրիլի 8-15-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածն աճել է 1 մլրդ 306 մլն դրամով եւ ապրիլի 15-ին կազմել 274 մլրդ 155 մլն դրամ (ընդգրկված են 20 բանկերի ցուցանիշները): Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 504 մլն դրամով, կազմելով 93 մլրդ 883 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդներն աճել են 706 մլն դրամով եւ կազմել 35 մլրդ 613 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդներն աճել են 196 մլն դրամով եւ կազմել 17 մլրդ 449 մլն դրամ: Արտարժույթով ավանդները նվազել են 100 մլն դրամով եւ կազմել 127 մլրդ 209 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 64 մլրդ 89 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ աճել են 283 մլն դրամով), ժամկետայիններըՙ 63 մլրդ 120 մլն դրամ (նվազումըՙ 383 մլն դրամ):
Ֆինանսական շուկա
Ապրիլի 15-21-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել են 1 մլրդ դրամի 48-ամսյա ՊՊՙ 5,4479 տոկոս տարեկան եկամտաբերությամբ եւ 1 մլրդ դրամի 17-շաբաթյա ՊՊՙ 4,1844 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Նշված ժամանակահատվածում կնքվել է 1,361,234,701 դրամի հակադարձ ռեպո-համաձայնագիրՙ 3,75 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը ներգրավել է 4 մլրդ դրամի ավանդՙ տարեկան 1,75 տոկոս տոկոսադրույքով եւ մարել 5 մլրդ 490 մլն դրամի ավանդՙ տարեկան 1,75 տոկոս տոկոսադրույքով:
Արտարժույթի շուկա
Ապրիլի 15-21-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեքավորվել է 0,39 տոկոսովՙ 446,98 դրամից հասնելով 445,25 դրամի:
Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 57,725 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 444,54 դրամ:
Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը գնել է 12 մլն 900 հազ. ԱՄՆ դոլարՙ 446,82 դրամ փոխարժեքով եւ 3 մլն ՌԴ ռուբլիՙ 16,05 դրամ փոխարժեքով:
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն