«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2005-04-26 | #75, 2005-04-27 | #76, 2005-04-28


ԹՈՒՐՔԵՐԸ ՄԵՂՄ ՊԱՏԻԺ ԷԻՆ ՍԱՀՄԱՆԵԼ ՄԱՐԶՈՒՀՈՒՆ

Թեթեւ ատլետիկայի միջազգային ֆեդերացիան Թուրքիայից պահանջել է երկու տարով որակազրկել թուրք հայտնի թեթեւատլետուհի Սյուրեյ Այխանին: Հակառակ դեպքում միջազգային ֆեդերացիան սպառնում է դատի տալ Թուրքիայի թեթեւ ատլետիկայի ֆեդերացիային:

Թուրքիայի պատմության մեջ Եվրոպայի միակ չեմպիոնուհին ու աշխարհի 2003 թ. առաջնության արծաթե մրցանակակրուհին, որ նման հաջողությունների է հասել 1500 մ վազքատարածությունում, Աթենքի օլիմպիադայի շեմին փորձել էր խաբել ՄՕԿ-ի հակադոպինգային հանձնախմբինՙ հանձնելով ուրիշի արյան անալիզը:

Այդ արարքի համար Այհանը Թուրքիայի թեթեւ ատլետիկայի ֆեդերացիայի կողմից մեղմ պատժի էր ենթարկվելՙ որակազրկվելով մեկ տարով: Այս առթիվ թեթեւ ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Իշտվան Դյուլային նամակով դիմել էր Թուրքիայի ֆեդերացիայինՙ զգուշացնելով, որ եթե մարզուհու որակազրկման ժամկետը չվերանայվի, ապա կդիմեն միջազգային արբիտրաժային դատարան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4