«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2005-05-04 | #81, 2005-05-05 | #82, 2005-05-06


«ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ»

Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն երեկ ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշեց, որ Եվրոմիությունը շահագրգռված է տարածաշրջանային համագործակցության խթանմամբ, սակայն «ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտում է այդ համագործակցությանը»:

Վարդան Օսկանյանը նշեց, որ իր հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ամենայն հավանականությամբ տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից 1-2 օր առաջ: Ակնկալվում է, որ Քոչարյանն ու Ալիեւը կհանդիպեն Վարշավայում, մայիսի 16-ին կամ 17-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4