Նման հարցի պատասխան են ակնկալում ինտերնետային կայքերից մեկի հեղինակները: Ամեն դեպքում, ընթացող քվեարկությանն արդեն մասնակցել է 45 608 այցելու, որոնց 28,41%-ը այո է, իսկ 71,18%-ըՙ ոչ: Ընդ որում, համաձայն ինտերնետ կայքի, թուրքական հասարակությունն է հեղինակել նման միջոցառում` «ոչ» քվեներ հավաքելու համար: Եվ առայժմ բացասական պատասխանները գերակշռում են տրված պատասխաններում:
Ըստ էության, ցայսօր հիշյալ ինտերնետ կայքի հիմնական այցելուների ցանկում չիմացության պատճառով բացակայում են հայանպաստ մոտեցում ունեցողները: Ուստի այսուհետեւ ինտերնետ էջում այս քվեարկությանը մասնակցել ցանկացողները կարող են դա իրականացնել «Ազգ» օրաթերթի ինտերնետային էջի միջոցով: Իրենց «թուրքական հասարակություն» որակողները կայքի այցելուներին խորհուրդ են տալիս նաեւ ինտերնետ էջի հասցեն ուղարկել բոլոր ծանոթներին: «Ազգի» ինտերնետային էջում արդեն առա է այդ հասցեն: