«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2005-05-05 | #82, 2005-05-06 | #83, 2005-05-07


ՍԱԿԱՅՆ ԴԻԿ ՉԵՅՆԻՆ ԱՐՏԱՍԱՆՈՒՄ Է «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ

Ինչպես տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթրը», ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին ապրիլի 22-ով թվագրված նամակ է ուղարկել ցեղասպանության ամենատարեց վերապրած Մարտիզա Օհանեսյանին` նամակում ճանաչելով ցեղասպանությունը:

Չեյնին նշել է, որ հաճույքով միանում է տիկին Օհանեսյանի 100-ամյակի կապակցությամբ շնորհավորանքներին, ընդգծելով, որ Մարտիզա Օհանեսյանը Հայոց ցեղասպանության ամենատարեց վերապրածն է:

«Ամեն գարուն մենք հիշում ենք այդ սարսափելի իրադարձությունը եւ հարգում ենք զոհերի հիշատակը», նամակում նշել է Միացյալ Նահանգների փոխնախագահը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4