«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2005-05-07 | #84, 2005-05-11 | #85, 2005-05-12


ԹՈՒՐՔԻԱՆ ՊԻՏԻ ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՓԱՐԻԶ, 11 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Մինչեւ ԵՄ ընդունվելը Թուրքիային անհրաժեշտ է 15, գուցե եւ 20 տարի, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Միշել Բարնիեն: Ըստ նրա, որպեսզի Թուրքիան ընդունվի ԵՄ, նրան անհրաժեշտ է պաշտոնապես ճանաչել 1915 թվականի հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը այսօրվա եւ եվրոպական Սահմանադրության ընդունման օրվա, մայիսի 29-ի, թեման չէ», հայտարարել է Բարնիեն: «Եթե անգամ 15-20 տարի անց սկսվեն Թուրքիայի ԵՄ ընդունելության բանակցությունները, ապա առանց Հայոց ցեղասպանության ճանաչման Թուրքիան չի կարողանա դառնալ ԵՄ անդամ», նշել է նա: Ըստ նրա, հարկավոր է հաշվի առնել եւ այն փաստը, որ անգամ միայն Ֆրանսիայի Սահմանադրությամբ անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել Թուրքիայի ԵՄ ընդունելության վերաբերյալ: Նա նաեւ նշել է, որ թուրքերը պետք է գիտակցեն, որ ոչ թե ԵՄ-ն է ցանկանում միավորվել Թուրքիայի հետ, այլ Թուրքիան է ցանկանում միանալ ԵՄ-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4