«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2005-05-07 | #84, 2005-05-11 | #85, 2005-05-12


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՓԵՏՈՒՄ Է ԼԻՏՎԻՆԵՆԿՈՅԻՆ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍ, ԱՐՄԻՆՖՈ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը մեկնաբանել է 1999 թվականին Հայաստանի խորհրդարանում իրականացված ահաբեկչական գործողությանը Ռուսաստանի հատուկ ծառայությունների մեղսակցության վերաբերյալ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) նախկին աշխատակից ոմն Ա.Լիտվինենկոյի հայտարարությունը:

«Վերջին ժամանակներս մամուլում, այդ թվում «Ռեալնի Ազերբայջան» էլեկտրոնային թերթում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին Ռուսաստանի հատուկ ծառայությունների ինչ-որ մեղսակցության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունների առնչությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունն ուշադրություն է հրավիրում հետեւյալի վրա: Նմանօրինակ հերյուրանքները, որոնք ընդհանուր ոչինչ չունեն իրականության հետ, ինտենսիվ կերպով բազմացնում են Ռուսաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ իրենց ատելությամբ մեզ հայտնի անձինք, հետապնդելով որոշակի սադրիչ նպատակներ, որոնք նպատակաուղղված են համաշխարհային հանրության աչքում նոր Ռուսաստանի բացասական կերպարի ձեւավորմանը: Տվյալ դեպքում, չնայած Ն.Հունանյանի գլխավորած ահաբեկիչների խմբի նկատմամբ Հայաստանի արդարադատության բոլորին հայտնի որոշմանը, դիտվում է ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ ստեղծված բազմադարյա բարեկամական հարաբերությունների խզման փորձ, որը նախապես դատապարտված է ձախողման: Իր «տիրոջ» ցուցումով հերթական ցնորական մեղադրանքով հանդես է գալիս Մեծ Բրիտանիա փախած եւ ոչ անհայտ օլիգարխի հաշվին ապրող ՌԴ ԱԴԾ նախկին աշխատակից Ա. Լիտվինենկոն, որի նկատմամբ հարուցված քրեական գործը գտնվում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում: Ամեն դեպքում Ա.Լիտվինենկոյին ու նրա նմաններին չի հաջողվի «սեպ խրել» Ռուսաստանի եւ Հայաստանի, մեր երկու երկրների ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերություններում», ընդգծվում է ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4