Երեկ կույրերի միության մշակույթի տանը տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հանդիպումը կուսակցության ակտիվի հետ, հակառակ առավոտյան Կենտրոն համայնքի ոստիկանության սպառնալիքների, թե միեւնույն է, իրենք խոչընդոտելու են եւ թույլ չեն տալու հանդիպման կայացումը: Ստեփան Դեմիրճյանի հավաստմամբ, հանդիպումը կազմակերպվել է իրավական կարգով, եւ ոստիկանությունը որեւէ հիմք չի ունեցել արգելելու: Դեմիրճյանի գնահատմամբՙ իրողությունը բերում է մեկ եզրահանգման. «Այս կամայականությունը վախի արտահայտում է: Սա նշանակում է, որ արդեն վախենում են կուսակցական ակտիվի հետ դահլիճային հանդիպումներից անգամ»: ՀԺԿ-ի ղեկավարի գնահատականով, հանդիպումը ոչ միայն կայացել, այլեւ հաջող ընթացք է ունեցել:
Ն. Պ.