Համբուրգում մեկնարկել է «Masters» շարքի թենիսի հերթական մրցաշարը, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 2 մլն 82 հազար եվրո է: 64 մասնակիցներից 16 ուժեղագույնները վիճակահանությամբ «ցրվել» են, որպեսզի նախնական փուլերում միմյանց հետ չհանդիպեն: Ուժեղագույնների թվում են նաեւ Անդրե Աղասին (8-րդը) եւ Դավիթ Նալբանդյանը (9-րդը): Իսկ ցուցակը գլխավորում է թենիսիստների դասակարգման առաջատար Ռոջեր Ֆեդեռերը: Ռաֆայել Նադալը, որ նախորդ շաբաթ հաղթող էր ճանաչվել Հռոմում, վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցությունից:
Աղասին ու Նալբանդյանն անհաջող մեկնարկեցին: Աղասին պարտվեց իսպանացի Լոպեսին ( (2-6, 6-7), իսկ Դավիթը համառ պայքարում զիջեց շվեդ Սյոդեռլինգին (6-7, 5-7): Առանց մեծ ճիգերի Ֆեդեռերը հաղթեց Վերդասկոյին (6-4, 6-3): Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարեցին նաեւ ռուսաստանցիներ Մարատ Սաֆինն ու Նիկոլայ Դավիդենկոն: Պայքարը շարունակում են նաեւ Կոստան, Գաուդիոն, Հրբատին, Կորիան, Վոլանդրին, Նովակը, Կանյասը: