Դոնի Ռոստովում անցկացվեց Սամուրղաշեւ եղբայրների մրցանակի խաղարկության հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարը, որին մասնակցեցին 11 երկրների 180 ըմբիշներ: Հայաստանից մրցագորգ դուրս եկան 13 մարզիկներ: Նրանցից բոլորից հաջողը գյումրեցի Տիգրան Գեւորգյանի ելույթն էր: Տիգրանը մինչեւ 46 կգ քաշային ըմբիշների մրցավեճում գերազանցեց իր բոլոր մրցակիցներին եւ արժանացավ հաղթողի կոչմանը: Մեր եւս երեք ըմբիշներ նվաճեցին բրոնզե մեդալներ: Մրցանակակիրներ դարձան Նորայր Խաչատրյանը (54 կգ), Հովհաննես Վարդերեսյանը (58 կգ) եւ Սարգիս Տոնոյանը (64 կգ):