Հայաստանի արտգործնախարարը երեկ ասել է, որ Վարշավայում նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպելու պայմանավորվածություն դեռեւս չկա: Ըստ «Մեդիամաքսի», մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորությունը, Վարդան Օսկանյանն ասել է, որ «եթե Թուրքիան հրաժարվի իր հայտնի նախապայմաններից, դա լուրջ հեռանկարներ կբացի առաջընթացի համար»: Մայիսի 16-17-ը Հայաստանի նախագահը եւ Թուրքիայի վարչապետը Վարշավայում մասնակցելու են Եվրոխորհրդի անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովին: