«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2005-05-11 | #85, 2005-05-12 | #86, 2005-05-13


ՎՏԱՐՎՈՒՄ Է ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ 30 ՀԱՍՑԵԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

Երեւանի կենտրոնում տեղավորված մշակութային օջախները վերահաս վտանգի տակ են: Պայմանների բերումով պետական հոգածությունից դուրս մնալով, դրանք տնտեսական, շենքային, ֆինանսական բազում պրոբլեմների առաջ են կանգնում: Այս հանգամանքն օգտագործելովՙ դրանք հայտնվում վտարանդի կարգավիճակումՙ «Հայկական հանրագիտարան» խմբագրություն, ԳԱԱ լեզվի ինստիտուտ, «Մշակույթի հայկական ֆոնդ», Ավ. Իսահակյանի անվան գրադարան եւ այլն:

Երեկ տեղեկացանք, որ 1958 թ.-ից Տիգրան Մեծի 30 հասցեում գործող գրադարանի տեխնիկական գրականության մասնաճյուղը տնտեսական դատարանի որոշումով, համաձայն դատական ակտերի, հարկադիր կատարումով վտարվելու է զբաղեցրած տարածքից: Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը հայտնեց, որ իրենց համար անհասկանալի պայմաններում տարածքը հայտնվել է մասնագիտությամբ իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Եղիա Շամշյանիՙ «Ամելա» ՍՊԸ-ի տրամադրության տակ, Կենտրոն թաղապետարանի հետ կնքված 1 տարվա ժամկետով պայմանագրի համաձայն:

Այս կապակցությամբ այսօր, ժամը 12:30-ին Տիգրան Մեծի 30 հասցեում կազմակերպվող մամուլի ասուլիսին կտրվեն ավելի հանգամանալի մեկնաբանություններ:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4