«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2005-05-11 | #85, 2005-05-12 | #86, 2005-05-13


1104 ՍԵՂԱՆ-ՆՍՏԱՐԱՆ 2208 ԱՇԱԿԵՐՏԻ ՀԱՄԱՐ

Գեղարքունիքի մարզի 10 դպրոցների աշակերտներ այսուհետեւ կունենան նոր աշակերտական գույք: 275 կոմպլեկտ սեղան-նստարան բաշխվեց Գեղարքունիքի մարզի 10 գյուղերի դպրոցներին: Բարեգործական ծրագիրն իրականացնում է «Հայ դպրոց» հիմնադրամը, որը գլխավորում է իրանահայ բարերար Լեւոն Ահարոնյանը:

Նախատեսվում է հանրապետության մարզային դպրոցներին 3000 սեղան-նստարանի բաշխումն ավարտել մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը: Դա նշանակում է, որ 6000 աշակերտներ նոր ուսումնական տարին կսկսեն հարմարավետ ուսումնական պայմաններում: Ծրագրված է ամսական բաշխել 500-600 կոմպլեկտ սեղան-նստարան:

Դպրոցական գույքի բաշխումը սկսվել է մարտի 15-ից: Առ այսօր հիմնադրամը բաշխել է 1104 աշակերտական սեղաններ եւ 2208 նստարաններ Հայաստանի 24 հանրակրթական դպրոցների:

Ծրագրի կատարման համար հիմնադրամի ներկայացուցիչները նախապես ուսումնասիրել են մոտ 330 գյուղերի դպրոցների վիճակը, եւ գույքը շարունակվելու է մաս-մաս բաշխվել մարզերի ամենակարիքավոր դպրոցներին:

«Հայ դպրոց» հիմնադրամի լրատվական ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4