Երկրի նախագահները նույնպես զերծ չեն տղամարդկային թուլությունից: Երբեմն այդ թուլությունն ուղղակիորեն անդրադառնում է միջպետական հարաբերություններին: Օրինակ, վրաց քաղաքական շրջանակներում եւ ԶԼՄ-ներում հաճախ են խոսում «սիրավեպի» մասինՙ մի քանի ամիս առաջ Իլհամ Ալիեւի Թբիլիսի այցի շրջանակներում: Միխայիլ Սաակաշվիլուն այն աստիճանի է գրավել Մեհրիբան Ալիեւայի արեւելյան գեղեցկությունը, որ նա անզոր է եղել զսպելու իր զգացմունքները: Միշան, հենց այսպես են փաղաքշորեն կանչում Վրաստանի նախագահին, Իլհամի ներկայությամբ համարձակվել է Մեհրիբանին «սիրատածել»: Ասում են, գլուխը կորցրած Ալիեւը վերադառնալով Բաքուՙ կարգադրել է մանրազնին ստուգել Ադրբեջանից Վրաստան մեկնող վագոններըՙ արդյոք դրանց վերջնակետը Հայաստա՞նը չէ: Այսպես սկսվեց հայտնի «ռելսային պատերազմը»:
Սաակաշվիլին Ուկրաինա կատարած այցի ընթացքում հրապուրվել է ուկրաինուհիների գեղեցկությամբ: Ի տարբերություն Ալիեւի, Վիկտոր Յուշչենկոն ոչ միայն որեւէ կարգի պատերազմ չի հայտարարել, այլեւ Վրաստանի նախագահի վերադարձից հետո հատուկ նրա համար ուղարկել է մի քանի զույգ գեղեցկուհիներ: Ասում են նաեւ, որ անցյալ տարի պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սաակաշվիլին գիշերն անցկացրել է «Օմեգա» ակումբում: