«Ռեգնում» գործակալությունը հաղորդում է, որ ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության եւ հանրապետության ոստիկանության համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ԼՂՀ քաղաքացի, որը կասկածվում է Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ: Հետաքննությունների շահերից ելնելով, կասկածյալի անունը չի հրապարակվում: Համաձայն ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության, ձերբակալվածն ունեցել է գաղտնի կապեր Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, պարբերաբար Ադրբեջանին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ԼՂՀ քր. օր.-ի թիվ 299 հոդվածով, որը նախատեսում է 10-15 տարի ազատազրկում: