«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2005-05-12 | #86, 2005-05-13 | #87, 2005-05-14


ԱՐՄԻՆԵ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ ԿԱՐԼՈՎԻ ՎԱՐԻՈՒՄ

Դուբայում անցկացված պատանի վիրտուոզների միջազգային մրցույթում առաջին տեղին արժանացած 17-ամյա դաշնակահարուհի Արմինե Ահարոնյանը անցած շաբաթավերջին հանդես եկավ Չեխիայի Կարլովի Վարի առողջարանային հայտնի քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի հետ` կատարելով Բեթհովենի դաշնամուրի կոնցերտը: Նրա հետ ելույթ ունեցավ նաեւ նույն մրցույթի այլ բաժնում առաջին տեղը գրաված չեխ ջութակահար Պետր Մաթեյակը: Դուբայում անցկացված մրցույթից հետո որոշվել էր առաջին տեղը գրաված երկու վիրտուոզներին հնարավորություն տալ ելույթ ունենալու չեխական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ինչպես Դուբայում, այնպես էլ Կարլովի Վարիում պատանի երաժիշտները փայլեցին իրենց կատարողական արվեստով: Հիշեցնենք, որ Արմինե Ահարոնյանը Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանող է եւ ոչ միայն բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, այլեւ «Նոր անուններ» ծրագրի շրջանակում ելույթներ է ունեցել տասնյակից ավելի երկրներում:

Հ. Ա., Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4