«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2005-05-12 | #86, 2005-05-13 | #87, 2005-05-14


ՇԵՐՏԱՎՈՐՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում շերտավորում է ստեղծվել: Արդեն ի հայտ են եկել ակնհայտ առաջատարները, ինչպես նաեւ հետնապահները: Այս առումով կարեւոր նշանակություն ուներ երեկ Աբովյանում կայացած «Դինամո-Զենիթ»-«Լեռնային Արցախ» հանդիպումը: Մրցակիցները երեք անընդմեջ պարտություն էին կրել, ուստի, ինչպես ասում են, նահանջելու տեղ չունեին: Հանդիպումը դրամատիկ ելք ունեցավ: Խաղի 49-րդ րոպեին «Լեռնային Արցախը», շնորհիվ Արարատ Ղազարյանի եւ Տիգրան Եսայանի խփած գոլերի, խաղը շահում էր 2-0 հաշվով: Բայց հյուրերը ոչ միայն չպահպանեցին հաղթական հաշիվը, այլեւ ի վերջո խաղադաշտը թողեցին պարտված: Ընդամենը 6 րոպեում (64-70-րդ) դինամոյականներ Ստեփան Հակոբյանը, Ալբերտ Ներսիսյանը, Ռաֆայել Մկրտչյանը կշեռքի նժարը թեքեցին իրենց կողմըՙ ապահովելով թիմի հաղթանակը: Այսպիսով, «Լեռնային Արցախը» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց, իսկ դինամոյականներն անդրանիկ հաղթանակը տոնեցինՙ խույս տալով վերջին տեղից:

ՀՀ նորընծա գավաթակիր «Միկան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Էսթեղլալ-Կոտայքի» հետ: Այդ խաղում առաջինը հաջողության հասան կոտայքցիներըՙ շնորհիվ Արարատ Հարությունյանի 51-րդ րոպեին խփած գոլի: 14 րոպե անց Արտյոմ Ադամյանը վերականգնեց հավասարակշռությունը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ541010-213
2. Բանանց44006-212
3. Կիլիկիա52129-67
4. Միկա42114-37
5. Էսթ.-Կոտայք51315-56
6. Դին.-Զենիթ41034-63
7. Լ. Արցախ51048-103
8. Շիրակ41035-93
9. Լեռնագործ41031-93

Ռմբարկուները

Էդգար Մանուչարյան«Փյունիկ»3
Կարեն Խաչատրյան«Շիրակ»3
Սարգիս Մովսիսյան«Կիլիկիա»3
Նշան Էրզրումյան«Կիլիկիա»3

© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4