Ադրբեջանական շուկաներում հայտնվել են հայկական արտադրության ապրանքներ: Ադրբեջանական «Դեյ» կայքէջը հաղորդում է, որ Բաքվի շուկաներում ազատ կարելի է գնել հայկական «Արարատ» կոնյակ, «Ջերմուկ» հանքային ջուր, «Սիգարոն» տեսակի ծխախոտ եւ այլ ապրանքներ: Փորձագետների կարծիքով, Հայաստանի եւ Ադրբեջանի ոչ պաշտոնական առեւտրային հարաբերությունները երբեք չեն ընդհատվել: Ադրբեջանից Հայաստան է ներկրվում հիմնականում նավթամթերք եւ ձկնեղեն, իսկ արտահանվում են էլեկտրատեխնիկա, թեթեւ եւ սննդի արդյունաբերության ապրանքատեսակներ: Ապրանքաշրջանառությունը կատարվում է Վրաստանի եւ Իրանի տարածքով: «Դեյը», վկայակոչելով Ադրբեջանի պետական մաքսային ծառայության աղբյուրներին, նշում է, որ այդ ծառայությունը քայլեր է ձեռնարկում կանխելու հայկական ապրանքների ներկրումն Ադրբեջան: