Որքան էլ որ չես ուզում հավատալ, որ մեր բանկերը ժողովրդի ձեռքից ԱՄՆ դոլարները հավաքում են, որ հետո ավելի թանկ գնով նույն ժողովրդի վրա «սաղացնեն», փաստը մնում է փաստ... Երեկ Տիգրան Մեծի պողոտայի աջ եւ ձախ մասերում գործող տարադրամի փոխանակման 26 կետերից որեւէ մեկում մեզ չհաջողվեց գնել ԱՄՆ դոլար (առքՙ 452, վաճառքՙ 457): Նախ սկզբում պատճառաբանում էին, թե մանր դոլար չունեն, իսկ երբ փորձեցի 100 դոլարանոց գնել, պարզվեց, որ կրկին չունեն: Իմ հորդորներին բոլոր վաճառողները խոսքը մեկ արած պատասխանում էին. «Կուզես բողոքի, Կենտրոնական բանկը թող տա, մենք էլ վաճառենք»: Չկարծեք, թե ես միակ գնորդն էի: Իմ աչքի առաջ դոլար մանրած քաղաքացու հեռանալուց հետո փոխանակման կետի աշխատողն այդ դոլարը դրեց չհրկիզվող պահարանում ու փակեց... Մեր պաշտոնյաները չքմեղանում են, թեՙ խուճապի մի մատնվեք, դա ժամանակավոր բնույթ է կրում, մինչդեռ ամեն քայլափոխի հակառակ պատկերն ես տեսնում: Մնում է փողոցում կանգնել ու մինչեւ «չենջ» մտնելն ուզածդ դոլարը գնել փոխանակողից եւ հեռու մնալ «չենջերի» շառլատաններից:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ