«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2005-05-13 | #87, 2005-05-14 | #88, 2005-05-17


ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ «Google» ՈՐՈՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Վիրավորելով աշխարհի քրիստոնյաներին եւ հայերին

Եթե «Google» որոնման համակարգով փորձեք Հայաստան եւ հայ կամ հայկական բառերով որոնման հրաման տալ, համակարգչի էկրանի աջ կողմում կհայտնվի http://blogs.cjb.net/yemunli կայքը: Առողջ տրամաբանության դեպքում այն պետք է գովազդման տարբերակով կապ ունենա Հայաստան կամ հայ հասկացությունների հետ:

Բայց տարօրինակն էլ հենց այն է, որ առայժմ անհայտ հովանավորների կողմից էկրանին ի հայտ եկող լինկը հակահայկական է, ավելինՙ նաեւ հակաքրիստոնեական է: Թերեւս ինտերնետի համար գոյություն չունեցող բարոյականության սկզբունքներին դեմ չէ, որ հայ ազգը հիշատակված ինտերնետ կայքում որակվում է որպես ենթամարդ, ժխտվում է Հայոց ցեղասպանությունը, իսկ Հայաստանն ընդհանրապես որակվում է ահաբեկիչ:

Հակահայկական լինկն անգամ վերտառված է որպես քարոզարշավՙ «ընդդեմ հայկական ահաբեկչության»: Լինկին բացվող կայքը լցված է ստով, մեղադրանքներով եւ վիրավորանքով քրիստոնյաների եւ հայերի նկատմամբ: Բացի այդ, կայքում ակնհայտ ստեր կան թուրք ժողովրդի, նրա իբր 10 հազար տարուց ավելի պատմության եւ Հայոց ցեղասպանության ժխտման մասին:

Հասկանալի է. «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը» խոսքն ակնհայտորեն տեղին է այս պարագայում, քանի որ Հայաստանի վերաբերյալ որոնման հրամանի դեպքում ի հայտ եկող լինկը հովանավորված է: Միեւնույն ժամանակ ատելություն քարոզող կայքն, ըստ էության, չի ենթարկվում որեւէ սահմանափակման, որեւէ արգելանքի, մինչդեռ նման բաները տեղեկատվական այլ միջոցներով օրենսդրորեն արգելված են:

Ինչպես «Ազգին» ուղղված նամակներում նշում են մասնավորապես ամերիկաբնակ հայերը, հարկ է, որպեսզի նման քարոզչության դեմ բողոքի ձայն բարձրացվի հատկապես բարձր տեխնոլոգիաների կտրվածքով: «Ազգի» ինտերնետային կայքի այցելուներն այսուհետեւ կարող են մեր էջի միջոցով իրենց դժգոհությունն արտահայտել «Google» որոնման համակարգի պատասխանատու անձանց, քանի որ, ի վերջո, այս համակարգն ինտերնետ տարածություն է, որը զերծ է քաղաքականությունից եւ քարոզչության խնդիրներ չի դնում իր առջեւ:

Տեղեկատվական պատերազմի հավակնող նման երեւույթները պետք է բացառվեն, քանի որ հիմնված են ոչ թե փաստարկների կամ երկխոսության վրա, այլ ակնհայտ ստի եւ կեղծիքի հետեւանք են: Բացի այդ, որեւէ ազգի նման վիրավորանքներ հասցնելու համար պետք է պատասխան տրվի:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

P.S. Դուք կարող եք միանալ մյուսներին դիմելով press@google.com-ին հետեւյալ նամակով։

"Dear Google,

I would like to express my deepest concerns and disappointment for an anti-Christian and anti-Armenian propaganda on your website.

While searching "Armenian" or "Armenia" in Google, a "sponsored-link" of Google appears on the right corner with "Manifesto-Campaign 2003" headline. The description of the link speaks of campaign against "Armenian terror." When you click on the website you appear in a hate site full of immorality, lies and offences against Christians and Armenians.

The website calls the entire nation of Armenia "terrorist." The website calls the Armenian nation "a tribe" (therefore; sub humans). This is an offense not only against the Armenian nation, but also against the humanity and the Christian world. Another description for Armenia (which adopted Christianity in 301AD becoming the first Christian nation on Earth) is he first organized Christian tribe in terrorism. One of the hilarious lies of the website is the discovery that Turks are people, with roots deep in 10.000 years of history! (Nobody has ever questioned the historical record that Turks, originally from China, moved to their modern-day residence in the 11th century, AD).

The point of the website is to deny the Armenian Genocide, the 90th anniversary of which was commemorated by the whole world this year.

It is unbelievable and sad to see Google cooperating with these fascist and racist "activists." Though the deal between Google and those people is apparently financial, ethics and morality should have prevented Google supporting hate speeches.

I hope Google will remove the website and apologize to the Armenian and Christian world for these offences. Google should announce that it officially recognizes the Armenian Genocide.

Otherwise, two million Armenian community of California and the rest of the world will be asked to boycott Google.

If Google does not take any actions to return its credibility and apologize to the world for supporting those immoral Turkish offenses, Google should be asked to give explanation in American courts.

Thanks"


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4