«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2005-05-13 | #87, 2005-05-14 | #88, 2005-05-17


«ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ» ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ՖԼՈՐԻԴԱՅՈՒՄ

Ապրիլի 30-ին հարյուրից ավելի հայեր Ֆլորիդայի Մայամի, Օրլանդո եւ այլ քաղաքներից հավաքվել են «Քուայեթ Ուոթերզ պարկ» պուրակումՙ մասնակցելու նորաստեղծ «Հայ ուսանողների ասոցիացիայի» կազմակերպած առաջին միջոցառմանըՙ բացօթյա ճաշկերույթ եւ հետաքրքրական խաղեր, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրություն ուղարկված հաղորդագրությունը: Երիտասարդներից բացի, ներկա են եղել նաեւ ծնողներ, մեծահասակներ, համայնքի անվանի առաջնորդներՙ Սբ. Գրիգոր հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Վազգեն ավագ քհն. Բեքարյանը, եկեղեցու խորհրդի նախագահ Պետո Տեր-Պետրոսյանը, ՀՄԸՄ-ի նախագահ Վիգեն Պետոյանը, Ֆլորիդա Ատլանտիկ համալսարանի իրավագիտական ասոցիացիայի նախագահ Կարինե Արզումանովան, նույն համալսարանի հայ ուսանողների ասոցիացիայի նախագահ Դանիել Քուշակչյանը, Հոգաբարձուների խորհրդի անդամ Քերոլ Նորիկյանը, որոնք ստեղծել են ընտանեկան ջերմ ու մտերմիկ մթնոլորտ:

«Ձեր ներկայությունը բարոյական մեծ օժանդակություն է մեր գործունեությանը», ասել է Հարավային Ֆլորիդայի հայ ուսանողների ասոցիացիայի նախագահ Մայքլ Թումայանը: Ասոցիացիան, որի նպատակն է միավորել երիտասարդներին եւ նրանց ձայնը լսելի դարձնել համայնքում, ընդգրկում է 6 հոգուց բաղկացած գործադիր կոմիտեն:

Ընդհանրապես այս նահանգը ցարդ չի փայլել իր ակտիվությամբ: Հուսանք, որ նորաստեղծ ասոցիացիան կհասնի իր նպատակին եւ որոշ աշխուժություն կմտցնի տեղի հայ համայնքի կյանքում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4