«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2005-05-13 | #87, 2005-05-14 | #88, 2005-05-17


«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋՊԱՐԻՆ» ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱԵՎ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 28-ին Արագած լեռան շուրջն անցկացվելիք «Միասնության շուրջպարին» կմասնակցի նաեւ ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը: Ինչպես հայտնեցին «Միասնության շուրջպար»-ի գրասենյակից, իր մասնակցության մասին օրերս երգիչը հայտնել է անձամբ:

Չնայած շուրջպարին նախատեսված է 160 հազար մարդու մասնակցություն, սակայն գրասենյակն արդեն ստացել է ավելի քան 200 հազար դիմում, որոնց հեղինակների թվում են ԱՄՆ-ի, Բեյրութի, Ֆրանսիայի հայեր:

Միջոցառման շրջանակում Աշտարակ-Թալին-Գյումրի մայրուղու երկայնքով արդեն տնկվել է 100 հազարից ավելի ծառ, ընտրվել է օրվա օրհներգն ու պարը: Այդ օրը միջոցառմանը կմասնակցեն նաեւ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչները: Մայիսի 27-ի եւ 28-ի երեկոյան կվառվի 1600 խարույկ, իսկ Արագած լեռան 4 գագաթներում կլինի հրավառություն: Բուն շուրջպարը նախատեսվում է մայիսի 28-ին, ժամը 15:00-ին` 15 րոպե տեւողությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4