Հայաստանի գնդակային հրաձգության թիմը կմասնացկի Լվովում անցկացվելիք մարզաձեւի Ուկրաինայի բաց առաջնությանը: Մեր թիմի կազմում ամենատիտղոսակիրն Աթենքի օլիմպիադայի մասնակից Նորայր Բախտամյանն է, որը միջազգային մի շարք մրցումների մրցանակակիր է: Լվովում մրցումներին կմասնակցեն նաեւ Անի Առաքելյանն ու Լիլիթ Նիկողոսյանը: Հայաստանի թիմը գլխավորում է Սեյրան Նիկողոսյանը: