Լեհաստանի Պոզնան քաղաքում կայանալիք ակադեմիական թիավարության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին կմասնակցեն նաեւ մեր թիավարողները: Հավաքականի գլխավոր մարզիչ Սիմոն Սիմոնյանի գլխավորությամբ այդ մրցումներում հանդես կգան Արամ Անդրեասյանը, Գեւորգ Ասմարյանը, Սարգիս Միրիջանյանն ու Արմեն Մալխասյանը: