«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2005-05-13 | #87, 2005-05-14 | #88, 2005-05-17


ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.

Դրամական բազա, դրամական զանգված

Փողի բազան նվազել է 2 մլրդ 261 մլն դրամով եւ մայիսի 12-ին կազմել 131 մլրդ 235 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվները (առանց սեփականաշնորհման միջոցների) աճել են 499 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվները նվազել են 2 մլրդ 759 մլն դրամով:

Ապրիլի 30-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածն աճել է 4 մլրդ 487 մլն դրամով եւ մայիսի 6-ին կազմել 286 մլրդ 821 մլն դրամ (ընդգրկված են 20 բանկերի ցուցանիշները): Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 3 մլրդ 440 մլն դրամով, կազմելով 101 մլրդ 975 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդներն աճել են 426 մլն դրամով եւ կազմել 39 մլրդ 160 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդները նվազել են 128 մլն դրամով եւ կազմել 17 մլրդ 507 մլն դրամ: Արտարժույթով ավանդներն աճել են 749 մլն դրամով եւ կազմել 128 մլրդ 179 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 62 մլրդ 397 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 2 մլրդ 280 մլն դրամով), ժամկետայիններըՙ 65 մլրդ 782 մլն դրամ (աճըՙ 3 մլրդ 29 մլն դրամ):

Ֆինանսական շուկա

Մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել են 1 մլրդ դրամի 60-ամսյա ՊՊՙ 6,6771 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:

Նշված ժամանակահատվածում կնքվել է 2,007,993,877 դրամի հակադարձ ռեպո-համաձայնագիրՙ 3,75 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:

Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը ներգրավել է 1 մլրդ 400 մլն դրամի ավանդՙ տարեկան 1,75 տոկոս տոկոսադրույքով եւ մարել 2 մլրդ 650 դրամի ավանդՙ տարեկան 1,75 տոկոս տոկոսադրույքով:

Արտարժույթի շուկա

Մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեւորվել է 1,03 տոկոսովՙ 459,39 դրամից հասնելով 454,69 դրամի:

Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 53,634 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 452,89 դրամ:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4