«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2005-05-13 | #87, 2005-05-14 | #88, 2005-05-17


ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ

Բուզանդի փողոցի բնակիչների նկատմամբ Գլխավոր պողոտայի սեփականատերերի անօրինականությունների եւ անմարդկային վերաբերմունքի մասին «Ազգը» քանիցս գրել է: Անցած շաբաթ կառավարության շենքի մոտ բողոքի ցույցից հետո չինովնիկները դարձյալ փորձել են լռեցնել նրանցՙ դատարկ խոստումներ տալով, սակայն բնակիչները նրանց հնազանդվելու մտադրություն բնավ չունեն եւ հաստատակամորեն շարունակում են պաշտպանել իրենց իրավունքները: Այսօր ժամը 10-ին նրանք կհավաքվեն նախագահական շենքի մոտՙ հանձնելու նախագահ Քոչարյանին ուղղված նամակը, որում ամփոփ ներկայացված են բոլոր իրավախախտումները, բողոքներն ու պահանջները: «Մենք համոզված ենք, որ մեր քաղաքի բնակիչները չեն հպարտանա նույնիսկ ամենաժամանակակից եւ հիասքանչ թաղամասով, եթե վերջինս կառուցվի քաղաքացիների կյանքի եւ բարեկեցության գնով», ասվում է նամակում:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4