Այսօր Վրաստանի պաշտպանության նախարարության առաջին հետեւակային բրիգադի 11-րդ գումարտակը կմեկնի Իրաք: «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ, այդ առիթով արարողություն տեղի կունենա Վազիանում, որտեղ տեղակայված են Վրաստանի ռազմական բազաները: 11-րդ գումարտակի 300 զինծառայողներ կփոխարինեն Իրաքում գտնվող վրացի «կոմանդոսներին» եւ 6 ամիս կծառայեն Բաքուբե քաղաքում եւ նրա շրջակայքում: