«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2005-05-18 | #90, 2005-05-19 | #91, 2005-05-20


ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՂԵՌՆԱԳՈՐԾ ՇՐՋԱՆՆԵՐՈՎ...

INFIVA լրատվական հաստատության Մոնրեալի գրասենյակի ստեղծած «Քսան ձայներ» կայքէջը Օսմանյան Թուրքիայով յուրահատուկ ճամփորդության հնարավորություն է ստեղծում: Հայոց ցեղասպանության 90-ամյակի առթիվ ապրիլի 24-ից գործող կայքէջում այցելուները կհանդիպեն 1915-ի ջարդերից ու վայրագություններից ազատված 20 վերապրողների վկայություններին:

Այդ 20 ձայները գեղարվեստորենՙ ձայնային ու պատկերային ցուցադրություններով, տեսաժապավենի ներկայացմամբ, բացահայտում են ցեղասպանության արհավիրքները: Այցելուներին Օսմանյան Թուրքիայի 20 նահանգներ ու շրջաններ շրջապտույտի հնարավորություն է ընձեռվում, եւ յուրաքանչյուր այդ շրջանից լսելի է վերապրողի մի ձայն, որ պատմում է սոսկալի արհավիրքից իր ծանրագույն ապրումները: Հայոց մեծ եղեռնին նվիրված այս «պատումը» յուրահատուկ մթնոլորտ է ստեղծում ինտերնետային տարածքում եւ իր տեսակի մեջ եզակի է:

INFIVA լրատվական հաստատությունն իր այս ծրագիրն իրագործել է կայքէջի գլխավոր ղեկավար Արազ Արթինյանի հետ, որն այժմ աշխատում է «Ցեղասպանությունն իմ մեջ» վավերագրական ժապավենի վրա:

Այս ինքնատիպ ճամփորդությունը հայոց եղեռնական իրադարձությունների վայրերում կարելի է իրականացնելՙ այցելելով http://www.twentyvoices.com հասցեով կայքէջ:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4