Սան Ֆրանցիսկոյում եւ Նյու Յորքում շարունակվում են հայկական ֆիլմեր ներկայացնող բազմաթիվ միջոցառումները: Ինչպես հաղորդում են «Սան Ֆրանցիսկոյի հայկական ֆիլմերի փառատոն 2006» գրասենյակից, մյուս տարվա փետրվարին Սան Ֆրանցիսկոյում տեղի կունենա հայկական ֆիլմերի փառատոն:
Փառատոնը միջոց էՙ ներկայացնելու աշխարհասփյուռ հայ մշակույթն իր տարբեր դրսեւորումներով: Փառատոնին կարող են մասնակցել ինչպես Ամերիկայում, այնպես էլ ողջ աշխարհում նկարահանված ֆիլմերՙ վավերագրական, խաղարկային, կարճամետրաժ, էքսպերիմենտալ եւ այլ ժանրերի: Փառատոնի գրասենյակից հայտնում են նաեւ, որ ցանկացողներն իրենց ֆիլմերը կարող են ներկայացնել մինչեւ այս տարվա հունիսի 15-ը: