Իրանում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով տուն վերադարձան Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները: Մեր մարզիկներից երկուսըՙ Աշոտ Հակոբյանը (81 կգ) եւ Արտակ Մալումյանը (91 կգ) հաղթելով բոլոր մրցակիցներին, կանգնեցին պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: Գաբրիել Տոլմաջյանը, Հրաչյա Ջավախյանը եւ Անդրանիկ Հակոբյանը գրավեցին 2-րդ տեղըՙ միայն եզրափակիչում զիջելով մրցակիցներին: Արտյոմ Հովհաննիսյանը, Էդգար Մանուկյանը եւ Սամվել Մաթեւոսյանը դարձան 3-րդ մրցանակակիրներ:
Թիմային հաշվարկով հաղթող ճանաչվեց Իրանի առաջին հավաքականը: 2-րդ տեղում Հայաստանի ընտրանին էր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ