«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2005-05-18 | #90, 2005-05-19 | #91, 2005-05-20


ՀԱՅ ԹԻԱՎԱՐՆԵՐԸ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՉՄՏԱՆ

Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացված թիավարության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին մասնակցեցին նաեւ հայ թիավարողները: Արամ Անդրեասյան-Սարգիս Միրիջանյան երկյակը 200 եւ 500 մ մրցատարածություններում հաջորդաբար հաղթահարելով նախնական փուլերի արգելքները, մտել էր կիսաեզրափակիչ: Այս փուլում մեկնարկի դուրս եկած 9 զույգերի մեջ մեր երկյակը գրավեց 6-րդ տեղը եւ դուրս մնաց հետագա պայքարից: Պարգեւների համար մրցավեճը շարունակելու իրավունք էին ստանում 3 լավագույնները:

Մեկ տեղանոց բայդարկաների մրցումների նախնական փուլում 200 մ մրցատարածությունում Արամ Անդրեասյանը գրավեց 2-րդ տեղը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4