«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2005-05-18 | #90, 2005-05-19 | #91, 2005-05-20


ՍՊԻՏԱԿՆԵՐԻ «ՍԵՎ» ՕՐԸ

6-րդ տուրի բոլոր 5 պարտիաներն էլ արդյունավետ ելք ունեցան: Դրանցից 4-ում հաջողության հասան սեւ խաղաքարերով հանդես եկող շախմատիստուհիները: Առաջատարի իր դիրքն ամրապնդեց առաջնությունում գերազանց հանդես եկող Լիլիթ Մկրտչյանըՙ սեւերով պարտության մատնելով Նունե Դարբինյանին: Առաջատարին կրնկակոխ հետապնդող Էլինա Դանիելյանն էլ իր օգտին հաղթանակ գրանցեց Նարինե Գասպարյանի հետ պարտիայում: Վերջինս արդեն երրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Դանիելյանն առաջատարից հետ է մնում կես միավորով:

Երրորդ հորիզոնական տեղափոխվեց Ս. Անդրեասյանը, որը սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարած միակ մասնակիցն էր: Նա պարտության մատնեց Ն. Աղինյանին եւ վաստակեց 4 միավոր: Սեւերով հաղթանակներ տարան նաեւ Ավանեսյանն ու Գալոյանըՙ առավելության հասնելով համապատասխանաբար Հայրապետյանի եւ Ալավերդյանի նկատմամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4