Ձյուդոյի Հայաստանի հավաքականը մեկնել է Ռոտերդամ, որտեղ կմասնակցի մարզաձեւի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Մեր հավաքականի կազմում տատամի դուրս կգան Եվրոպայի առաջնության մրցանակակիր Արմեն Նազարյանը (60 կգ), Էդգար Օհանյանը (66 կգ), Կարեն Մկրտչյանը (73 կգ) եւ ծանրքաշային Արթուր Գասպարյանը: