Վրաստանի խորհրդարանի նախագահը, մեկնաբանելով Բաթումի եւ Ախալքալաքի ռուսական ռազմակայաններից գույքի եւ տեխնիկայի մի մասը Գյումրիում տեղակայելու հնարավորությունը, ասել է, որ իր երկրին հարեւան Հայաստանից որեւէ վտանգ չի սպառնում:
Երեկ Թբիլիսիում շարունակվել են Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերման ռուս-վրացական բանակցությունները: «Վրաստանը, ավելի շուտ, կընդունի Ռուսաստանի պայմանները: Ռուսական կողմի առաջարկությունը ռազմակայանների դուրսբերման ժամկետների եւ ռեժիմի, ինչպես նաեւ համատեղ հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման հարցերի շուրջը, սկզբունքորեն կարող է ընդունելի լինել: Վերջ ի վերջո այնքան էլ սկզբունքային չէՙ ռազմակայանները դուրս կբերվեն 2008 թ. հունվարի 1-ին կամ նույն տարվա մայիսին», Բուրջանաձեի խոսքերը մեջբերում է «Ռեգնումը»:
Ռուսաստանի նախագահը երեկ հայտարարել է, որ Վրաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանները Ռուսաստանի անվտանգության առումով կարեւորություն չունեն: Մյուս կողմից, ըստ Պուտինի, ցանկալի կլիներ, որ ռուսական ռազմակայանների դուրսբերումից հետո այնտեղ չտեղակայվեն այլ երկրների ռազմական ուժեր: Ըստ «Նովոստի» գործակալության, Պուտինն ասել է, որ այդ ռազմակայանները Ռուսաստանի համար չունեն ռազմավարական նշանակությունՙ հավելելով, թե «սա իմ կարծիքը չէ, այլՙ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի»:
Հարց է ծագում, եթե Վրաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները կարեւոր չեն Ռուսաստանի համար, ապա ո՞րն է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի կարեւորությունը: