«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2005-05-20 | #92, 2005-05-21 | #93, 2005-05-24


ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ

Շվեդիայի հայկական ասոցիացիաների միության (ՇՀՄԱՄ), հայկական եկեղեցու եւ այլ մշակութային կազմակերպությունների նախաձեռնությամբ Շվեդիայի երկրորդ քաղաք Գոթենբերգում մայիսի 10-13-ը գործել է «Հայկական ճարտարապետության ժառանգությունը Հարավային Կովկասում» խորագրով ցուցահանդեսըՙ նվիրված Մեծ եղեռնի 90-ամյակին: Ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում են եղել Թուրքիայի տարածքում սփռված հայկական ճարտարապետական հուշակոթողները, որոնց մեծ մասը նույնպես ենթարկվել է ոչնչացման 1915-ին եւ հետագա տարիներին: Նպատակը եվրոպացիներին ցույց տալն է, թե ինչպիսի երկիր է ցանկանում եվրոպական համայնքի անդամ դառնալ: Ըստ այդ առթիվ հրապարակված մամուլի հաղորդագրության, բացման արարողությանը բացի հայերից, ներկա են եղել Շվեդիայի տեղական իշխանությունների, կաթոլիկ, ուղղափառ եւ սերբիական եկեղեցիների ներկայացուցիչները: Գեւորգ Արթինի եւ Գոթենբերգի հայերի ներկայացուցիչ Քեթրին Հակոբյանի խոսքերից հետո ելույթ է ունեցել օրերս հրատարակված «Թրի տարին» գրքի հեղինակ Բերթիլ Բենգտսոնը, որը շեշտել է մինչեւ ճանաչման ձեռքբերումը Թուրքիայի նկատմամբ ճնշումներ բանեցնելու անհրաժեշտությունը:

Ցուցահանդեսը, որի կազմակերպմանն օժանդակել են նաեւ «Եվրոպայի հայերի ասամբլեան», «Հայկական ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնը» եւ «Բիլդա» շվեդական կրթական կազմակերպությունը, նախ գործել է Եվրոխորհրդարանում, ապա Օսլոյում (Նորվեգիա), շվեդական այլ քաղաքներում եւ մայիսի վերջին նախատեսվում է անցկացնել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4