Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը մայիսի 26-ին իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրությունը, Ջորջ Բուշը բարձր է գնահատել Հայաստանի հետ բարեկամությունը եւ նշել, որ երկու երկրները կապված են բացառիկ պատմությամբ: «1991 թ. ՀՀ անկախացումից ի վեր մենք միասին ենք աշխատել ժողովրդավարական հաստատությունների եւ հարաճուն տնտեսության ստեղծման ուղղությամբ, որպեսզի ՀՀ-ն վերակառուցվեր ու վերացներ 88 թ. աղետալի երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման եւ ԼՂ հարցով սահմանակից Ադրբեջանի հետ ավերիչ պատերազմի հետեւանքները», նշվում է ԱՄՆ նախագահի ուղերձում: Բուշը բարձր է գնահատել միջազգային ահաբեկչության դեմ Հայաստանի տրամադրած օժանդակությունը, ինչպես նաեւ Իրաքում կայուն եւ ժողովրդավարական պետության կայացման անցումային շրջանին աջակցելու նպատակով հայկական ստորաբաժանման գործուղումը: